Հանդիպում Տավուշի մարզի 2-րդ դասարանների դասվարների հետ

    Հանրակրթության պետական նոր չափորոշչի, ինչպես նաև մայրենիի նոր չափորոշչի և ծրագրի փորձարկման շրջանակում նոյեմբերի 29-ին կայացավ հերթական հանդիպումը Տավուշի մարզի 2-րդ դասարաններում դասավանդող դասվարների հետ: 


    Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային այցելությունների ժամանակ վեր հանված խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ընթացիկ ստուգումների արդյունքներին: 


     Առջևում մայրենիի նոր ծրագրով նախատեսված 3-րդ՝ 
«Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում»  միջառարկայական թեմայի ուսումնասիրումն է: Պատրաստ են ուսուցչի և սովորողի փաթեթները. ուսուցիչները համոզված են, որ այս թեմայի ուսումնասիրումն ավելի արդյունավետ կլինի, քանի որ սովորողները հիմնականում հաղթահարել են կարդալու հետ կապված դժվարությունները:  




Comments