ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՕՐԻՆԱԿ
Չափանիշ |
Գերազանց 3 |
Բավարար 2 |
Բարելավման ենթակա 1 |
Գիտելիք և ընկալում |
Ներկայացումը
ցուցադրում է պատմական ընկալման խորություն՝ օգտագործելով տեղին և ճշգրիտ դետալներ
թեմայի վերաբերյալ: Հետազոտությունը
մանրակրկիտ է արված և հանձնարարվածից ավելին է ներկայացնում: |
Ներկայացումը
հիմնականում հիմնված է ճշգրիտ տվյալների, գիտելիքների վրա, սակայն առկա են որոշ անճշտություններ,
որոնք առավելապես կախված են սովորողի թեմայից: Հետազոտությունը համապատասխանում
է պահանջներին, սակայն հիմնականում հանձնարարության սահմաններում է իրականացվել: |
Ներկայացման
մեջ օգտագործված տեղեկությունները ճշգրիտ չէին և չէին բխում բուն նյութից,
նույնիսկ հանձնարարության տեքստից: Հետազոտություն գործնականում կատարված չէ: |
Հարցում և վերլուծություն |
Ներկայացումը
կենտրանացած է հետազոտության նյութի վրա և ցուցադրում է բարձր մակարդակի
տեղեկացվածություն պատմական և հասարակական խնդիրների վերաբերյալ և ընդգծված վերլուծական
կարողություններ: |
Ներկայացումը
ներկայացված է մտածված կառուցվածքով և թեմայի շուրջ, սակայն վերլուծությունը
բավարար մշակված չէ և/կամ չի բխում թեմայից: |
Ներկայացումը
լավ մտածված կառուցվածք չունի և չի արտահայտում թեման: |
Հաղորդակցու- թյուն |
Ներկայացումը
ինքնատիպ է և գաղափարներն արդյունավետորեն է փոխանցում լսարանին: Բանախոսը
արդյունավետ անդրադարձ է անում լսարանի արձագանքին և հարցերին: |
Ներկայացման
օգտագործված մեթոդները արդյունավետ են հիմնական միտքը փոխանցելու համար, բայց
զուրկ են երևակայությունից: Լսարանից հնչած որոշ հարցեր մնացին անպատասխան: |
Ներկայացումը
չի գրավում լսարանի հետաքրքրությունը և/կամ շեղում է հիմնական գաղափարից: |
Ցուցադրական նյութեր |
Ներկայացումը
ներառում է համապատասխան և հեշտ ընկալելի ցուցադրական նյութեր, որոնց միջոցով
զեկուցողը բացատրում է՝ տեղին հղումներ կատարելով: |
Ներկայացումը
ներառում է համապատասխան և ցուցադրական նյութեր, սակայն դրանք քիչ են և այնպիսի
ձևաչափով որ դժվարացնում են դրանց ընկալումը և/կամ զեկուցողը դրանց հղում չի
անում և չի բացատրում դրանք: |
Ներկայացումը
չի ներառում ցուցադրական նյութեր կամ, եթե կան, դրանք տեղին և նպատակային չեն և
չեն հասկացվում: Զեկուցողը ներկայացման մեջ չի հիշատակում դրանք: |
Ներկայացման
հմտություններ |
Զեկուզողը
խոսում է հստակ և բավարար հնչեղ ձայնով, ինչը գրավում է լսարանի ուշադրությունը
և նյութի ընկալելի լինելը՝ պահելով տեսողական շփում, ժեստերի և մարմնի
համապատասխան լեզու: |
Զեկուզողը
խոսում է հստակ և բավարար հնչեղ ձայնով, ինչը նրան լսելի է դարձնում, սակայն չի
կիրառում տեսողական շփում, ժեստերի և մարմնի համապատասխան լեզու: |
Զեկուցողի
ձայնը չի լսվում կամ նա ոչ հստակ է խոսում, միտքը դժվար է հասկացվում: Փորձ չի
անում գրավելու լսարանի ուշադրությունը տեսողական շփում կամ մարմնի լեզուն
կիրառելով: |
Ռուբրիկ կազմելու սկզբունքները.
- Հստակ ձևակերպեք այն չափանիշները, որ տվյալ աշխատանքի
համար պետք է գնահատեք: Ռուբրիկի չափանիշները պետք է բխեն ուսումնառության
ակնկալվող վերջնարդյունքից և լինեն չափելի:
- Յուրաքանչյուր ռուբրիկ պետք է գնահատի 3 - 10
չափանիշներ: Համոզվեք, որ կետերը հստակ տարանջատված են և որոշակիացված:
Յուրաքանչյուր չափանիշ պետք է կենտրոնանա տարբեր հմտությունների և գիտելիքի վրա:
- Որոշեք՝ արդյոք վերցնել, թե չվերցնել հարաբերական
կարևորություն արտահայտող չափանիշ: Յուրաքանչյուր չափանիշին պետք է տրվի
ամբողջականից որոշ տոկոս, ցանկության դեպքում:
- Ապահովեք առանձին իմաստալից ուղենիշներ ամեն մի չափանիշ
գնահատելու համար:
- Հաջողության և կատարման մակարդակը պետք է հստակորեն
դրվեն:
- Կազմեք աղյուսակ՝ թվարկելով չափանիշները և կատարման
մակարդակները:
- Կիրառեք հստակ և համապատասխան լեզու:
- Կիրառեք նկարագրական լեզու, որը կլինի գործողության
վրա հիմնված, որպեսզի ավելի հեշտ կարողանաք միավոր տրամադրել ամեն մի չափանիշի:
Համոզվեք, որ գնահատման ժամանակ հեշտ կլինի տարբերակել կատարման մակարդակները
միմյանցից:
- Սանդղակը ներկայացրեք սովորողներին, բացատրեք չափանիշները և ակնկալիքները:
Comments
Post a Comment