Անհատական հանձնարարությունների փոխստուգման մեթոդիկայի ներկայացում

        Նոյեմբերի 24-ին ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանը տարրական դպրոցի ուսուցիչների համար անցկացրեց «Անհատական հանձնարարությունների փոխստուգման մեթոդիկայի կիրառումը տարրական դպրոցում» թեմայով առկա սեմինար: 


        Նախ՝ սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին մեթոդիկայի քայլաշարը, առանձնահատկությունները, կիրառման հնարավորությունները, այնուհետև գործնական աշխատանքի միջոցով հնարավորություն տրվեց կոնկրետ առարկայի օրինակով հասկանալու մեթոդիկայի առավելություններն ու սահմանափակումները: 

        Համաձայն ԿԶՆԱԿ-ում իրականացվող սեմինարներին ներկայացվող մոտեցման՝ մասնակիցների հետ կապահովվի կապը և հետագա աշխատանքը հենց դպրոցներում. ուսուցիչները կփորձարկեն ներկյացված մեթոդիկան առնվազն մեկ առարկայի շրջանակում և կներկայացնեն արդյունքները, դժվարություններն ու դիտարկումները: 

Comments