Աշխատանքը բազմահամակազմ դասարաններում

        Նոյեմբերի 24-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ Վարսենիկ Հովսեփյանը, Անի Մելիքսեթյանը, Աստղիկ Բալայանը և ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը առցանց հանդիպում ունեցան հանրապետության տարբեր մարզերի բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ:


        Բազմահամակազմ դասարաններում աշխատող ուսուցիչները բախվում են մի շարք դժվարությունների՝ դասացուցակի կազմումից մինչև ուսումնական գործընթացի պլանավորում, գնահատումից մինչև ուսումնական միջավայրի ձևավորում, խմբերի կազմավորումից մինչև ուսումնական գործընթացի վարում և այլն: 

    
    ԿԶՆԱԿ-ում ձևավորված աշխատանքային խումբը զբաղվում է առկա խնդիրների վերհանմամբ և դրանց համար արդյունավետ լուծումների որոնմամբ: Նախատեսվում է բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցների համար մշակել մեթոդական ուղեցույց և ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգ: 







 

Comments