1-ին կիսամյակի գնահատման քայլաշար. Տավուշ

2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտին

Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման աշխատանքների իրականացում

 

1. Ուսումնական տարվա սկզբում հաստատության մանկավարժական խորհուրդը հաստատում է միավորային գնահատման հաճախությունը՝ ըստ ուսումնական առարկաների (դասընթացների), ինչպես նաև ձևավորող գնահատման մեթոդները, տեսակները և գործիքները:

2.  Ուսուցիչը, հետևելով դպրոցի մանկավարժական խորհրդի՝ գնահատման ձևերի, տեսակների, հաճախության վերաբերյալ մեթոդմիավորումների նիստերի որոշումների հիման վրա կայացրած որոշմանը, անդրադարձ է կատարում սեփական աշխատանքին և պլանավորում դեկտեմբեր ամսվա անելիքները գնահատման ուղղությամբ:

3.  Ձևավորող գնահատման համատեքստում կիրառելով ձևավորող գնահատման տարբեր գործիքներ (ցանկության դեպքում օգտվելով ԿԶՆԱԿ-ի բլոգում տեղադրված ձևավորող գնահատման տարբեր գործիքներից)՝ ուսուցիչը կատարում է համապատասխան գրառումներ։ Այդպիսի գործիքներ են՝ ընդհանուր կամ առարկայական ստուգաթերթերը, ինքնագնահատման և փոխադարձ գնահատման գործիքները, բանավոր խոսքի, նախագծային աշխատանքների գնահատման ռուբրիկները և այլն: Արդյունքում՝ ուսուցիչը ապահովում է հետադարձ կապ և կատարում ձևավորող գնահատման արդյունքների վերլուծություն:

4. Յուրաքանչյուր սովորողի համար ստեղծում է սովորողի ձեռքբերումների թղթապանակ, որում ներառում է սովորողի ընթացիկ աշխատանքները, անհատական գնահատման ձևաթերթերը (եթե կիրառվել են):

5. 2-րդ դասարանում միավորային գնահատում չի կիրառվում. իրականացվում է բնութագրող գնահատում։ Կիսամյակի ավարտին ուսուցիչը յուրաքանչյուր սովորողի համար կազմում է բնութագիր (ցանկության դեպքում օգտագործում է ԿԶՆԱԿ-ի կողմից առաջարկվող բնութագրման ձևաթերթերը, որոնք շուտով կտեղադրվեն բլոգում):

6.  Եթե կան հանձնարարված նախագծային աշխատանքներ, որոնց վերջնաժամկետը առաջին կիսամյակի ավարտն է, ապա գնահատվում են նաև նախագծային աշխատանքները:

7.  Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով։ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն» առարկաների դեպքում թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գործնական աշխատանքի ձևով, աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։

8. Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքները գրավոր, իսկ նշված առարկաների դեպքում գործնական աշխատանքի ձևով իրականացնելու անհնարինության դեպքում՝ բանավոր,  աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։

9. Կիսամյակի վերջում ՄԽ նիստին քննարկվում է սովորողների առաջադիմության հարցը:

Գնահատման մշակման և զարգացման բաժին

Comments