Ս/թ դեկտեմբերի 21-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում կայացավ «Երեխաների ստեղծագործական մտածողության զարգացումը» թեմայով սեմինար, որը վարեց գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ, մ.գ.թ. Լուսինե Ալեքսանյանը:
Արդեն սեմինարի մուտքը հետաքրքիր ու մարտահրավերային էր, երբ ուսուցիչները ներս մտնելով հարցնում էին. «Սեմինարը հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար է, չէ՞»...
Իսկապես, կա նման մտայնություն, որ սովորողների ստեղծագործական կարողությունները զարգանում են կոնկրետ ուսումնական առարկաների շրջանակում, և որ կան առարկաներ, որոնց դրանք ուղղակի չեն առնչվում...
Սեմինարի ընթացքում ոչ միայն լսելով ժամանակակից տեսական հիմնավորումներ, այլև ակտիվորեն մասնակցելով բազմազան աշխատանքների՝ մասնակիցներն իրենց վրա զգացին ու հասկացան ստեղծագործական կարողությունների զարգացումը տարիքային, առարկայական, բովանդակային սահմաններ չի ճանաչում:
Համաձայն ԿԶՆԱԿ-ում իրականացվող սեմինարների ընդունված ձևաչափի՝ սեմինարի մասնակիցների հետ կապը կլինի շարունակական, և հետագա գործնական աշխատանքները կկազմակերպվեն դպրոցներում:
Comments
Post a Comment