«Տեխնոլոգիա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022
ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների
ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Հանրակրթության պետական նոր
չափորոշչով սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում
իրականացվելու է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների
գնահատման նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու է ուսումնական առաջադիմության
բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի փորձարկող 2-րդ
դասարանի ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել
են բնութագրերի հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր աղյուսակի առաջին
սյունակում տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ,
Շախմատ, Մաթեմատիկա և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն
ու ենթահասկացությունները (օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված
են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝ ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների
կատարման աստիճանը 1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:
Ամեն առարկայի ուսուցիչ կարող
է կազմել յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
-
Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝
գնալով ձախից աջ (Ա-Ե):
-
Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը
ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի
կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
-
Պետք է խուսափել մակարդակների բաժանել
երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով
կապահովի նույն մակարդակը:
-
Չի կարելի սյունակները համեմատել կամ
նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների
հետ):
-
Բոլոր բնութագրերը կազմվել են դրական
շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում»,
«Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
-
Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության
խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի
ցուցաբերած արդյունքին:
-
Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական
գործին:
Ցուցումներ
բնութագրերի կազմման վերաբերյալ
Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված
են առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված
բնութագրի ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն
աստիճանը: Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի
ապահովման տարբեր աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է
վերջնարդյունքի ապահովման նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր
սյունակի բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները,
որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի
ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում
կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների,
դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների
վրա):
Բնութագրերը կարող են կազմվել
տարբեր սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի
ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ
սովորողի բնութագրի մեջ, քանի որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները: Չի բացառվում,
որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի առաջադիմության
արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված բնութագրիչներից
կազմված խճանկար:
«Տեխնոլոգիա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեց Կարինե Պապիկյանը
Հիմնական գաղափարներ |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
ՆՅՈՒԹԵՐ
ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ /ՆԿ/ Թեմա 1. ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ |
Կարողանում
է ընտրել բնական/արհեստական նյութերը, դրանք
տեսակավորում է, որակավորում, չորացնում: Կարողանում
է թվարկել դրանց կիրառության բնագավառները: Կարողանում
է բնական և արհեստական նյութերը նմանեցնել իրեն հայտնի երկրաչափական պատկերներին:
Կարողանում
է բնական և արհեստական նյութերը, թուղթը նախապատրաստել աշխատանքի
համար: Թվարկում
է թղթի այն բոլոր տեսակները, որոնք օգտագործում են Տեխնոլոգիայի դասերին: Կարողանում
է նկարագրել, թե յուրաքանչյուր տեսակի թղթով
ինչ շինվածք/ներ կարելի է պատրաստել: Կարողանում է յուրաքանչյուր շինվածքի համար
ընտրել համապատասխան բնական և արհեստական նյութ/եր: Թվարկում
և նկարագրում է գրանյութերի տեսակներն ըստ
տարածքների և ժամանակագրության: |
Կարողանում
է ընտրել, հավաքել, որակավորել բնական և
արհեստական նյութերը: Կարողանում
է դրանք նախապատրաստել աշխատանքի: Անվանում
է թղթի տեսակները: Կարողանում է թուղթը նախապատրաստել աշխատանքի համար: Կարողանում
է ընտրել իր նախընտրած շինվածքին համապատասխան
թուղթ: Թվարկում է գրանյութերի տեսակներն
ըստ ժամանակագրության: |
Կարողանում
է ընտրել, հավաքել բնական/արհեստական նյութերը: Տարբերակում
է բնական և արհեստական նյութերը: Անվանում է դրանք: Կարողանում
է բնական/ արհեստական նյութերը չորացնել,
համապատաս- խան
տեսքի բերել, նախապատրաս- տել
աշխատանքի համար: Կարողանում
է տարբերել թղթի տեսակները: Նկարագրում
է, թե հնում հայերն ինչի վրա են գրել: Կարողանում է նկարագրել,
թե ինչ շինվածքներ կարելի է պատրաստել թղթով, բնական և արհեստական նյութերով: Կարողանում է թվարկել այդ
նյութերի կիրառության բնագավառները: |
Կարողանում
է ընտրել, հավաքել բնական և արհեստական նյութեր: Նկարագրում
է դրանց ձևը: Անվանում է դրանք: Կարողանում
է իր ընտրած մի քանի բնական և արհեստական
նյութերը նախապատրաստել աշխատանքի համար: Կարողանում
է տարբերակել թղթի մի քանի տեսակ /գրելու, փաթեթավորման, պատճենահան, լրագրի…/: Կարողանում
է թուղթը նախապատրաս տել
աշխատանքի համար՝ համապատաս խան
տեսքի բերել: Թվարկում
է 1-2 գրանյութ: |
Կարողանում
է ընտրել և հավաքել 2-3 բնական/ արհեստական
նյութեր, անվանում է դրանք: Կարողանում
է այդ բնական կամ արհեստական նյութերը նախապատ րաստել
աշխատանքի համար: Կարողանում
է ճանաչել թղթի որոշ տեսակներ /գրելու, փաթեթավորման/ Կարողանում
է տարբերակել թուղթը այլ նյութերից: Անվանում
է գոնե մեկ գրանյութ: |
ԳՈՐԾԸՆԹԱՑ- ՆԵՐ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒ- ԹՅՈՒՆ /ԳԱ/ Թեմա 2. ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ |
Ներկայացնում
է թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքների ստեղծման
պատմությունը: Կարողանում
է ցուցադրել թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով
աշխատելը և բացատրում է աշխատանքի սկզբունքը: Մեկնաբանում
է այդ գործիքների ընտրությունը: Բացատրում
ու ցուցադրում է անվտանգ աշխատելու կանոնները: |
Ցուցադրում
է թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով աշխատելու սկզբունքը: Ցուցադրում ու մեկնաբանում է անվտանգ աշխատելու
կանոնները: |
Կարողանում է բացատրել նյութերի մշակման համար նախատեսված
պարզ գործիքների աշխատանքի սկզբունքը: Թվարկում է անվտանգ աշխատելու կանոններ, աշխատելու
ընթացքում կիրառում է այդ կանոնները:: |
Թվարկում
է թղթի, բնական/արհեստական նյութերի մշակման համար նախատեսված պարզ գործիքները: Անվանում
է դրանք: Կարողանում է մեկ գործիքի օրինակով
բացատրել աշխատանքի սկզբունքը: Կարողանում
է ցուցադրել այդ գործիքով աշխատելու ձևերը: |
Թվարկում
է նյութերի/ թուղթ, բնական և արհեստական նյութեր/ մշակման համար նախատեսված 1-2 գործիքներ,
անվանում է դրանք: |
ՆՅՈՒԹԵՐ
ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ /ՆԿ/ Թեմա 3. ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ |
Կարողանում
է խնամքով և անվտանգ մշակել թուղթը, բնական
և արհեստական նյութերը: Կարողանում
է բացատրել և ցուցադրել նյութերի մշակման քայլաշարը: Կարողանում
է թվարկել և պատրաստել ապլիկացիայի տարբեր տեսակներ /ըստ նմուշի և ըստ
գծագրի/ ՝ պահպանելով անվտանգության կանոնները: Կարողանում
է իր նախընտրած էսքիզի կամ գծապատկերի վրա թվերի տեխնիկայով խճանկար ստեղծել: Կարողանում
է նկարագրել քայլաշարը: Կարողանում
է պատրաստել ապլիկացիա/խճանկար սիրած մուլտֆիլմի մոտիվներով: Կարողանում
է նկարագրել օրիգամիներ պատրաստելու կանոնները: Ցուցադրում
է օրիգամիում ընդունված պայմանական նշանները: Կարողանում
է կարդալ օրիգամիի գծագրեր: Կարողանում
է խնամքով և անթերի պատրաստել օրիգամիի նմուշներ՝ նկարագրելով և բացատրելով պատրաստման
քայլաշարը: Կարողանում է ընտրել
իր նախընտրած մոդելները:
|
Կարողանում է
մշակել թուղթը, բնական և արհեստական նյութերը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Կարողանում
է պատրաստել հարթ և տարածական ապլիկացիա, խճանկար՝ ըստ իր
ընտրության: Կարողանում
է պատրաստել իր սիրած խաղալիքը, մուլտֆիլմի հերոսին ապլիկացիայի/ խճանկարի
տեխնիկայով: Կարողանում
է պատրաստել ինքնաշեն խաղեր՝ «Չինական գլուխկոտրուկ», «Խճանկար շրջանի և էլիպսի մասերից»: Կարողանում
է բացատրել օրիգամիի պայմանական նշանների իմաստը: Կարողանում
է ծալումներ կատարել ըստ գծագրի՝ կարդալ գծագրեր: Կարողանում
է օրիգամիներ պատրաստել/իր ընտրությամբ/: |
Թվարկում
է թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման եղանակները: Կարողանում
է այդ նյութերը ծալել, կտրել, միացնել, սոսնձել: Կարողանում
է պատրաստել
հարթ, առարկայական, թեմատիկ-բովանդակային, սիմետրիկ ապլիկացիա ըստ նկարի: Կարողանում
է պատրաստել հարթ, միագույն/ բազմագույն
խճանկար: Կարողանում
է պատրաստել պարզագույն ինքնաշեն խաղեր: Ներկայացնում
է օրիգամիի ստեղծման պատմությունը: Կարողանում
է կարդալ օրիգամիի պայմանական նշանները: Կարողանում
է կարդալ պարզ գծագրեր: Կարողանում
է օրիգամիի տեխնիկայով պատրաստել կենդանիներ, թռչուններ և այլ մոդելներ /շնիկ, փիսիկ,
աղավնի, մեղու, շուշան, զատիկ/: |
Թվարկում
է թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման
2-3 եղանակ: Կարողանում
է այդ նյութերը ծալել, կտրել, միացնել: Կարողանում
է պատրաստել հարթ, առարկայական ապլիկացիա,
միագույն խճանկար ըստ նմուշի: Կարողանում
է պատրաստել ապլիկացիա, խճանկար ըստ նմուշի կամ նկարի: Բացատրում
է ՝ ինչ է օրիգամին: Ծանոթ
է պայմանական նշաններին: Կարողանում
է ճիշտ ծալումներ անել՝ պահպանելով անվտանգության կանոնները: Կարողանում
է օրիգամիի տեխնիկայով պատրաստել պարզ մոդելներ, օրինակ՝ էջանշան, եղևնի, գլխարկ,
ինքնաթիռ: |
Թվարկում
է նյութերի /թուղթ, բնական և արհեստական նյութեր/ մշակման 1-2 եղանակ: Կարողանում
է պարզագույն մշակումներ անել /կտրել, ծալել/: Կարողանում
է պատրաստել պարզագույն կոմպոզիցիա բնական
և արհեստական նյութերով: Կարողանում
է պատրաստել պարզագույն ապլիկացիա և խճանկար: Գիտի՝
ինչ է օրիգամին: Կարողանում է թուղթը ճիշտ ծալել: Կարողանում
է պատրաստել օրիգամիի պարզագույն նմուշներ, օրինակ՝ բաժակ: |
Comments
Post a Comment