«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
2021-2022 ուսումնական տարում Տավուշի մարզի 2-րդ դասարանում սովորողների ուսումնառության արդյունքների ոչ միավորային գնահատման՝ բնութագրերի ձևանմուշների վերաբերյալ
Նախաբան
Հանրակրթության պետական նոր չափորոշչով
սահմանվել է, որ 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակում իրականացվելու
է ոչ միավորային գնահատում, իսկ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման
նոր կարգի համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար որպես կիսամյակի ամփոփում կազմվելու
է ուսումնական առաջադիմության բնութագիր բոլոր առարկաներից:
Տավուշի մարզի փորձարկող 2-րդ դասարանի
ուսպլանով նախատեսված բոլոր առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմվել են բնութագրերի
հնգաստիճան սանդղակներ` որպես օգնություն ուսուցչին:
Յուրաքանչյուր աղյուսակի առաջին սյունակում
տրված են տվյալ առարկայի ուսումնական ծրագրով սահմանված թեմաները (ԵՇԱ, Շախմատ, Մաթեմատիկա
և այլն) կամ առարկայական չափորոշչով նախատեսված հիմնական հասկացություններն ու ենթահասկացությունները
(օր.՝ Մայրենի), իսկ աղյուսակի առաջին տողում ներկայացված են Ա, Բ, Գ, Դ, Ե սյունակները՝
ցույց տալով առարկայական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կատարման աստիճանը
1-ին կիսամյակի համար՝ նվազման կարգով:
Ամեն առարկայի ուսուցիչ կարող է կազմել
յուրաքանչյուր սովորողի բնութագիրը՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
-
Պետք է շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):
-
Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
-
Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:
-
Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):
-
Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
-
Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:
-
Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:
Ներկայացված աղյուսակների Ա սյունակում ներկայացված են
առարկայի առաջին կիսամյակին ուսուցնավող թեմաների վերջնարդյունքները՝ ձևակերպված բնութագրի
ձևով: Սյունակը ներկայացնում է վերջնարդյունքների ապահովման առավելագույն աստիճանը:
Հաջորդ սյունակները ներկայացնում են յուրաքանչյուր վերջնարդյունքի ապահովման տարբեր
աստիճանները նվազման կարգով: Վերջին՝ Ե սյունակում ներկայացված է վերջնարդյունքի ապահովման
նվազագույն աստիճանը:
Ուսուցիչը կարող է յուրաքանչյուր սյունակի
բնութագրերին ծանոթանալով՝ ընտրել յուրաքանչյուր երեխայի համար այն ձևակերպումները,
որոնք առավելապես համապատասխանում են նրա ուսումնառության արդյունքներին կիսամյակի
ավարտին: Այս աշխատանքը կատարելիս ուսուցիչը պետք է հիմնվի ողջ կիսամյակի ընթացքում
կիրառած ձևավորող գնահատման արդյունքների (ստուգաթերթերի, համառող գրառումների, ռուբրիկների,
դիտարկումների, հայտորոշիչ առաջադրանքների և այլ գործիքների պարբերական կիրառման վերլուծությունների
վրա):
Բնութագրերը կարող են կազմվել տարբեր
սյունակների բնութագրումներից ընտրված նկարագրություններից՝ ամբողջացնելով սովորողի
ամփոփ բնութագիրը տվյալ առարկայից: Նույն տողից
միայն մեկ բնութագրիչ կարող է ներառվել կոնկրետ սովորողի բնութագրի մեջ, քանի
որ յուրաքանչյուր տողում նկարագրված են նույն վերջնարդյունքի ապահովման տարբեր աստիճանները:
Չի բացառվում, որ սյունակներից մեկի բնութագրումները լիովին համընկնեն կոնկրետ սովորողի
առաջադիմության արդյունքներին, սակայն առավել հաճախ դա կլինի տարբեր սյունակներից առանձնացված
բնութագրիչներից կազմված խճանկար:
«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի կիսամյակային ամփոփիչ բնութագրի ձևանմուշ
Կազմեց Նարինե Խաչատրյանը
Թեմաներ |
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Առավոտյան մարմնամարզության և ֆիզիկական Վարժությունների նշանակությունը առողջության
համար: |
Արժևորում է և ինքնուրույն կազմում ֆիզիկական վարժությունների
համալիրներ, գիտակցելով առողջության պահպանման կարևորությունը։ |
Գիտի, որ կարևոր է առավոտյան մարմնամարզական և ֆիզիկական վարժություններով առողջության պահպանումը։ |
Գիտի ֆիզիկական վարժությունների
դերն ու նշանակությունը առողջության ամրապնդման գործում: |
Պատկերացում ունի առավոտյան մարմնամարզության և ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության մասին: |
Ճանաչում է մարմնամարզական և ֆիզիկական վարժությունների նկաները և օգնությամբ կրկնում նրանց կատարումը։ |
Հիգիենիկ կանոնները ֆիզիկական Վարժություններ կատարելիս: |
Արժևորում և պահպանում է ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ հիգիենիկ կանոնները։ Տիրապետում է կոփման միջոցներին և կանոններին։ |
Գիտակցում է կոփման կանոնների և անձնական հիգիենայի պահպանման կարևորությունը՝ ֆիզիկական վարժություններ կատարելիս: |
Գիտի օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի կանոնների կարևորությունը՝ ֆիզիկական վարժություններ կատարելիս: |
Պատկերացում ունի օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի կանոնների մասին և կատարում է ֆիզիկական վարժություններ: |
Պատկերացում ունի հիգիենայի կանոնների պահպանման մասին, օգնությամբ ճանաչում է սպորտային համազգեստն ու կոշիկները: |
Օլիմպիական խաղերի ծագման համառոտ պատմությունը: |
Գիտի օլիմպիական խաղերի ծագման պատմությունը: Ունի լրացուցիչ տեղեկություններ օլիմպիական խաղերի և անվանի մարզիկների վերաբերյալ: |
Գիտի օլիմպիական խաղերի ծագման համառոտ պատմությունը, որոնք
կազմակերպվում էին Հին Հունաստանի
Օլիմպիա քաղաքում՝
4 տարին մեկ`
ի պատիվ
Զևս աստծու և հայերի մասնակցությունը այդ խաղերին: |
Գիտի օլիմպիական խաղերի ծագման համառոտ պատմությունը, որոնք
կազմակերպվում էին
Հին
Հունաստանի
Օլիմպիա քաղաքում՝
4 տարին մեկ` ի
պատիվ Զևս
աստծու: |
Պատկերացում ունի օլիմպիական խաղերի ծագման համառոտ պատմության վերաբերյալ, որոնք
կազմակերպվում էին
Հին Հունաստանում: |
Պատկերացում ունի օլիմպիական խաղերի վերաբերյալ և նկարների միջոցով ճանաչում է խորհրդանիշները: |
Comments
Post a Comment