«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի արդյունքների մշտադիտարկում

     «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման բաժնի մասնագետները 2-րդ դասարանի սովորողների կարդալու կարողության մակարդակը մշտադիտարկելու նպատակով եղան Երևանի և մարզերի տարբեր դպրոցներում: Մայրենիի դասեր դիտարկելուց բացի մասնագետները մշակված հատուկ թեստերի միջոցով որոշեցին ավելի քան 170 սովորողների կարդալու որակը, հատուկ ձևաթերթում գրանցեցին առկա արդյունքները, որոնք ենթակա են վերլուծության և ընդհանրացման: Որոշակի եզրահանգումներից հետո հնարավոր կլինի նաև մշակել հետագա անելիքների վերաբերյալ ցուցումներ, սովորողների կարդալու կարողությունը զարգացնելուն միտված նյութեր:    

  




    Ծրագիրը շարունակվում է, և ավելի ու ավելի շատ դպրոցներ են կամավոր դիմում՝ աշխատանքներին մասնակցելու և սովորողների կարդալու կարողությունը զարգացնելու նպատակով:




Comments