Մշտադիտարկումներ Տավուշի մարզում

    Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները ևս աշխատանքային խմբի կազմում մասնակցում են Տավուշի մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներում իրականացվող մշտադիտարկման գործընթացին: Արդեն եղել են Դիլիջանի և Բերդի տարածաշրջանների տարբեր դպրոցներում, գրավոր ստուգումներ իրականացրել 7-րդ դասարաններում...



  Կարևոր է պարզել՝ որքանով են սովորողների ձեռքբերումներն այս փուլում համապատասխանում տարբեր առարկաների չափորոշչային նոր վերջնարդյունքներին. արդյոք ուսումնական գործընթացը և արտաուսումնական աշխատանքները ապահովում են այն պայմանները, որ յուրաքանչյուր սովորող դառնա իր իսկ ուսումնառության ակտիվ դերակատարը, արդյոք ձևավորող գնահատումը բավարար արդյունավետ է յուրաքանչյուր սովորողի կայուն առաջընթացի համար, արդյոք մեթոդմիավորման և ամեն ուսուցչի պլանավորումը նպաստում են սահմանված պահանջների բավարարմանը...    
    Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների համար կարևոր է նաև դիտարկել՝ ինչպես են սովորողներն իրենց դրսևորում թեստերը լրացնելիս, որքանով են դրանք բազմակողմանիորեն վեր հանում անհրաժեշտ տեղեկատվությունը ուսուցման ընթացքի և արդյունքների մասին... Այս և շատ այլ հարցերի պատասխանների ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են: 
  

Comments