«Ներառական կրթության քաղաքականության լիարժեք իրականացումն ապահովող իրավական դաշտի բարելավում» թեմայով աշխատանքնային հավաք Ծաղկաձորում

 

    Ապրիլի 22-23-ին տեղի ունեցավ աշխատանքային հավաք Ծաղկաձորում` «Ներառական կրթության քաղաքականության լիարժեք իրականացումն ապահովող իրավական դաշտի բարելավում» թեմայով: Հավաքը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, ներկա էին մի շարք կառույցների ` ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ՀՄԿ-ի, «Վորդ Վիժն Հայաստան»-ի, ԳԹԿ-ի,  Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ և հանրակրթական դպրոցների  տնօրեններ:

    Հայաստանի հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը:



    Աշխատանքնային քննարկումներ տեղի ունեցան մի շարք ուղղություններով: Ներկայացվեց` ներառական կրթությունը հասարակական ընկալումների և մոտեցումների էվոլյուցիոն փոփոխությունների համատեքստում: Քննարկումներ տեղի ունեցան մի քանի ուղղությամբ.
  1. ՀՀ-ում Համընդհանուր ներառական կրթության համակարգի կայացումը Հանրակրթության մասին օրենքի, օրենքում կատարած փոփոխույունների և հանրակրթության պետական նոր չափորոշիչների համատեքստում:
  2. Երեխայի առաջադիմության գնահատման համակարգը հանրակրթության համընդհանուր ներառականության անցման համատեքստում:
  3. Կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվող կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների:


    Երեխայի առաջադիմության գնահատման համակարգի` ՀՊՉ-ով պայմանավորված փոփոխությունների վերաբերյալ քննարկման ընթացքում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց գահատման բաժնի կատարած աշխատանքները հանրակրթության համընդհանուր ներառականության անցման համատեքստում: Ներկայացվեց ձևավորող գնահատումը` որպես յուրաքանչյուր երեխայի առաջադիմության գնահատման ամենաներառող ներուժն ունեցող գնահատման ձև, ստեղծված և հրապարակված` մոտ 4 տասնյակի հասնող բազմազան ՁԳ գործիքները, դրանց կիրառման հետ կապված նկատելի հաջողությունները Տավուշում` չափորոշչի փորձարկման ընթացքում, ինչպես նաև` մշակված և ուսուցիչներին տրամադրված բնութագրերի ձևանմուշների կիրառման փորձը: Ներկայավեց նաև գնահատման 1-10 միավորային սանդղակի բոլոր միավորների դրական համարվելու փաստը, որը կրկին մեծացնում է գնահատան ներառականության հնարավորությունները: Այս ամենը բավականին հուսադրող է յուրաքանչյուր երեխայի առաջադիմության գնահատման գործընթացն ավելի ներառական դարձնելու առումով: Հնչեցին հարցեր և պատասխաններ, ինչպես նաև` գործուն առաջարկներ:

    Կազմվեցին աշխատանքնային խմբեր, որոնք պետք է առաջարկություններ անեն` 1. ՄՀ աջակցության ծառայությունները կարգավորող իրավական ակտերի, 2. Հանրակրթության մասին օրենքի սահմանմանը համահունչ, ԱՈՒՊ-ի ձևավորման սկզբունքների ամրագրում և ձևաչափի, ինչպես նաև`  3. ՀՊՉ-ով սահմանված սովորողի կրթության առաջընթացի և արդյուքների գնահատման կարգի փոփոխությունների և լրամշակման ուղղությամբ:

    Աշխատանքային հանդիպումն անցավ բուռն և արդյունավետ:

Comments