Տավուշում մտադիտարկումները շարունակվում են...

    Հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի, ինչպես նաև գնահատման նոր կարգի փորձարկումը Տավուշի մարզի  տարածաշրջանների բոլոր դպրոցներում շարունակվում է:

    ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող մշտադիտարկմանը մասնակցում են նաև գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները, որոնց մասնավորապես հետաքրքրում է գնահատման նոր գաղափարախոսության տեղայնացումը, ուսուցիչների և սովորողների ձեռքբերումներն ու այն դժվարությունները, որոնց հաղթահարման ուղղությամբ պետք է իրականացվեն նպատակաուղղված աշխատանքներ...

    
        Մասնավորապես՝ հետաքրքիր է ոչ միավորային գնահատման նկատմամբ ուսուցիչների ու ծնողների վերաբերմունքի փոփոխությունը, ինչպես նաև ուսուցիչների կողմից ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման բաժնի բլոգում տեղադրված գործիքների կիրառումը տարբեր դասարաններում: 



    Կարևոր է, որ հստակ չափանիշների վրա հիմնված գնահատմանը մասնակցում են նաև սովորողները՝ իրապես դառնալով սեփական ուսումնառության ակտիվ մասնակիցներ: 
    Տարբեր բարդության առաջադրանքների նպատակաուղղված կիրառումը, թեստի մեջ տարամակարդակ առաջադրանքների ներառումը՝ չանտեսելով նաև 1-ին կարգի բարդության առաջադրանքները, հնարավորություն են տալիս գնահատելու յուրաքանչյուր սովորողի՝ այդ պահի ձեռքբերումները և օգնելու նրան տեղաշարժվելու առաջ՝ դեպի սահմանված վերջնարդյունքների ապահովում:





   




       


  

Comments