Աշխատանք գնահատման նոր կարգի մշակման ուղղությամբ

     ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժինը կրթության բովանդակության մշակման վարչության պետ Գագիկ Մելիքյանի հետ շարունակում է գնահատման նոր կարգի նախագծի շուրջ քննարկումները: 

   



 Տավուշի մարզում մեկ ուսումնական տարի փորձարկման փուլում էր նաև սովորողների առաջադիմության գնահատման նոր կարգի նախագիծը: Աշխատանքների ընթացքում բացահայտվեցին այն հիմնական դժվարություններն ու հարցերը, որոնք պարզաբանման ու լրամշակման կարիք ունեն: 

    Առաջնահերթ քննարկվող հարցերից է ձևավորող գնահատումը, որը գնահատման նոր գաղափարախոսության առանցքն է. ուսումնառության ընթացքում վերլուծելով յուրաքանչյուր սովորողի հաջողություններն ու դժվարությունները, ավելին՝ ճիշտ ուղղորդելով նրա ուսումնական հետագա քայլերը՝ ուսուցիչը կարող է էապես բարելավել արդյունքները:        


մեր


    
    Գնահատման հարցերը դեռ երկար կլինեն մասնագետների ուշադրության կենտրոնում, և ուսուցիչների խոսքն ու փորձը, ակտիվ ներգրավվածությունը այս հարցում շատ օգտակար կլինեն:  







Comments