Նախագծային ուսուցում և նախագծի գնահատում. հանդիպում միջազգային փորձագետի հետ

    Օգոստոսի 17-ին գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները մասնակցեցին «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի միջազգային փորձագետ Մարսի Թոմա Թեյլորի հետ հանդիպում - քննարկմանը: 

    Հանդիպման ժամանակ նախ ներկայացվեցին նախագծային ուսուցման և նախագծի գնահատման մոտեցումները, այնուհետև փորձագետը պատասխանեց մասնագետների հարցերին: 




    Հետաքրքիր էր պարզել, որ բոլոր այն երկրներում, որտեղ իրականացվում է նախագծային ուսուցումը, որոշակի դժվարություններ են եղել ներդրման և իրագործման, ինչպես նաև գնահատման հետ կապված, սակայն բոլոր այդ դժվարությունները հաղթահարվել են 2 - 3 տարում: Փոխարենը՝ դրա միջով անցնող սովորողները, ուսուցիչներն ու ծնողները չեն պատկերացնում ուսուցման գործընթացը:

    Նախագծային ուսուցումը և նախագծի գնահատումը մեզ համար էլ արդիական խնդիր է, և այդ ուղղությամբ քննարկումները նպատակ ունեն օգնելու ուսուցչին իր աշխատանքը արդյունավետ կազմակերպելու, իսկ սովորողին՝ ակտիվ ներգրավված ու հաջողակ լինելու սեփական ուսումնառության գործընթացում:  



    Ներկայացված փորձը հնարավորություն տվեց հստակեցնելու մի շարք հարցեր՝  նախագծային ուսուցման կազմակերպման փուլերի առանձնահատկությունները, մասնակից կողմերի ներգրավման աստիճանը, արդյունքների ներկայացման, ընթացքի և վերջնարդյունքների գնահատման մոտեցումները և այլն: Համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ բարելավված ընթացք ու ցանկալի արդյունքներ գրանցելու համար: 

Comments