Գնահատման բաժինը՝ Տավուշի մարզի դպրոցներում

    Շարունակվում է հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման գործընթացի մշտադիտարկումը Տավուշի մարզի դպրոցներում:


    Գնահատման բաժնի մասնագետները այցելությունների ժամանակ դիտարկելով դասեր և զրուցելով ուսուցիչների ու սովորողների հետ՝ ակնհայտ է, որ գնահատման գաղափարախոսության ներդրման և գնահատման գործիքների կիրառման առումով կա առաջընթաց: Սակայն գնահատումը որպես ուսումնական գործընթացի անբաժանելի բաղադրիչ դիտարկելը և սովորողների արդյունավետ ուսումնառության գրավական ընկալելը ժամանակ և ջանքեր են պահանջում յուրաքանչյուր ուսուցչից: Մասնավորապես՝ էական անելիքներ կան ձևավորող գնահատումը ուսուցման գործընթացին ներդաշնակեցնելու ուղղությամբ...



  


    








Comments