ՇՈՒՏՈՎ - Սովորողների ուսումնառության արդյունքերի գնահատման նոր մեթոդաբանությունը

 



Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատումը ուսումնական գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը պահանջում է մանրակրկիտ, խորքային, կշռադատված որոշումներ և լուծումներ, ինչպես նաև՝ կիրառող կողմերի համար հնարավորինս պարզ և հարմարավետ ձևեր, միջոցներ և գործիքներ:

Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները Տավուշի մարզում, Հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ողջ ընթացքում, իրականացրել են հարցումներ, քննարկումներ, վերլուծություններ՝ կարիքի գնահատման նպատակով և փորձում են դիտարկումներն ու առաջարկները, կարիքի գնահատման հարցումների վերլուծությունները համադրելով՝ մշակել մեթոդաբանության առանցքային գաղափարներն ու սկզբունքները: Գնահատման բաժինն այն արդեն մշակել և գործընկերներին է ներկայացրել մասնագիտական դիտարկումների և առաջարկների նպատակով:

Շուտով Տավուշի ուսուցիչներին կտրամադրվի երկար սպասված՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանված՝ ՀՀ ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգին համապատասխան մեթոդաբանությունը:




Comments