Գնահատման մշակման և զարգացման բաժնի 2022 թվականին կատարած աշխատանքները (հաշվետվություն)

    Գնահատման մշակման և զարգացման բաժինն ամփոփեց 2022 թվականին կատարած աշխատանքները: Բաժնի մասնագետները ողջ տարվա ընթացքում կատարել են թե՛ իրենց գործառույթներից բխող, թե յուրաքանչյուրի մասնագիտական ոլորտից բխող աշխատանքներ: Մեծ ծավալի աշխատանք է կատարվել ՀՊՉ-ի համաձայն գնահատման համակարգի նախատեսվող փոփոխությունների՝ Տավուշի մարզում փորձարկման շրջանակում գնահատման կարգի և մեթոդաբանության մշակման, ձևավորող գնահատման գործիքների մշակման և տրամադրման, ուսուցիչների վերապատրաստման և մշտադիտարկումների ուղղությամբ: Բաժնի մասնագետները ներգրավված են եղել նաև տարբեր՝ առաջնահերթություն ունեցող ծրագրային ուղղություններում՝ «Ընթերցանությունը և գնահատումը տարրական դպրոցում», «Նախադպրոցական տարիքի սաների կրթության և զարգացման արդյունքների գնահատում», «Երկարօրյա ուսուցման կազմակերպումը ցածր առաջադիմությամբ սովորողների համար», «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ներդրման և այլն: Բաժնի մասնագետները մեծ պատասխանատվությամբ մշակել են բազմաբովանդակ գնահատման նյութեր, գործիքներ, բնութագեր, որոնք ուսուցիչները կիրառում են հաճույքով: Այդ մասին են վկայում մեր մշտադիտարկումները: Բաժնի մասնագետները իրականացրել են նաև մոտ  3000 էջ նյութի փորձաքննություն և այլն: Կատարված աշխատանքի ողջ ծավալը ներկայացված է ստորև.

            Հղում



Comments