Մշտադիտարկումը Տավուշի մարզում շարունակվում է...

    Արդեն 2-րդ տարին է՝ Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են Հանրակրթության պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Տավուշի մարզի դպրոցների հետ կապն անընդհատ է՝ աշխատանքները մշտադիտարկելու, ուսուցիչներին և սովորողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:  

                  

                 
    
    ԿԶՆԱԿ-ի մասնագետները հանդիպումներ են ունենում տնօրենների, ուսումնական գծով փոխտնօրենների, մեթոդմիավորման նախագահների և ուսուցիչների հետ, քննարկում նոր փաստաթղթերով սահմանված վերջնարդյունքների ապահովման ընթացքն ու արդեն արձանագրված արդյունքները:
    Տավուշի մարզի դպրոցների տարբեր դասարաններում առաջին աստիճանի բարդության առաջադրանքների միջոցով իրականացվել են ստուգումներ՝ հասկանալու բովանդակային նվազագույն պահանջների իրականացումը ընտրված առարկաների շրջանակում:      



    Գրավոր աշխատանքների նախնական արդյունքները բավական գոհացուցիչ են, սակայն կարևորը ուսուցիչների կարծիքն է գործընթացի մասին. եթե ողջ ընթացքում աշխատեն նույն մոտեցմամբ, ուշադրության կենտրոնում պահեն յուրաքանչյուր սովորողի, 3 - 5 հարցերի միջոցով պարզեն ամեն թեմայի յուրացման աստիճանը և ըստ այդմ պլանավորեն իրենց հետագա աշխատանքը, կերաշխավորվի ուսուցման արդյունավետությունը:    

Comments