ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

     Սույն թվականին, ԿԶՆԱԿ հիմնադրամի Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների կողմից իրականացվել են հերթական վերապատրաստման դասընթաները Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում` Հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման նպատակով:
Գնահատման մշակման և զարգացման բաժինը նախապատրաստել էր սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման նոր համակարգի յուրացման և կիրառման վերաբերյալ ուսուցիչների կարիքների գնահատման հարցաշար:
Հարցումը կատարվել է տարբեր կազմ ունեցող ուսուցչական խմբերում:
Ստորև տեղադրում ենք կատարված հարցման վերլուծությունը: 

Հղում





Հարցաթերթերի վերլուծությունից պարզ է դառնում, որ մասնակիցները ընդհանուր առմամբ գիտեն գնահատման նպատակը և ճիշտ են պատասխանել հարցին, հաջորդ հարցերից ևս պարզ է դառնում, որ ուսուցիչները բավական լավ են կողմնորոշվում ձևավորող , հայտորոշիչ և ամփոփոիչ գնահատման տեսակների միջև, այդուհանդերձ ուսուցիչների մոտ 30%-ը այնքան էլ լավ չի պատկերացնում հայտորոշիչ և ձևավորող գնահատման առանձնահատկությունները: 

Վերլուծությունից հետևում է, որ այնուամենայնիվ մասնակիցների մեծ մասը գնահատման արդարությունը ապահովելու համար կարևորել է սովորողի առաջընթացի վերլուծությունը: Մասնակիցների միայն 1/3-ն է կարևորել գնահատման չափանիշներին համապատասխանության ապահովումը, որն էլ ճիշտ պատասխանն է:

Մասնակիցների մեծ մասը ճիշտ էին ընտրել առաջին կարգի բարդության առաջադրանքների բնութագրիչների բայերիը: Սակայն մոտ 20%-ը 3-րդ կարգի բարդության առաջադրանքների բնութագրիչները վերագրել էին առաջինին, ինչը մտահոգիչ է և նախանշում է հետևողական աշխատանք ուսուցիչների հետ:

Ուսուցիչների մոտավորապես 65%-ը ճիշտ է պատասխանել բոլոր հարցերին: 

Այսպիսով, վերլուծելով գնահատման վերաբերյալ մասնակիցների ունեցած գիտելիքների շրջանակը կարող ենք առանձնացնել հետևյալ կետերը, որոնց ուղղությամբ ուսուցիչների մոտ 30% կարիք ունի սեմինար-խորհրդատվությունների:

  • Գնահատման առաջադրանքների բարդության տարբեր աստիճանների վերաբերյալ:
  • Գնահատման տեսակների և գործիքների վերաբերյալ:
  • Գնահատման 10-միավորային սանդղակի բնութագրիչների վերաբերյալ:
  • Նախագծային աշխատանքների կազմակերպման և գնահատման վերաբերյալ:


Comments