Փոխադարձ սեմինարներ ԿԶՆԱԿ-ի բաժինների միջև...

    Լավագույն ավանդույթները շարունակվում են...

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը սեմինար - քննարկման շրջանակում ներկայացրեց գնահատման նոր կարգի և մեթոդաբանության հիմնական դրույթները ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետներին: 

    Սովորողների ուսումնական ձեռքբերումների գնահատման հարցը առանցքային է կրթական բարեփոխումների շրջանակում, ուստի բոլոր մասնագետների տեղեկացվածությունն ու մասնագիտական ներգրավվածությունը այդ աշխատանքներում շատ կարևոր է:          

    
    Գնահատման գաղափարախոսության հիմքում դրված է գնահատման նպատակը, որից էլ բխում են մյուս հարցերը՝ գնահատման տեսակները, ձևերը, մեթոդները և այլն: Ինչպես և կարելի էր կանխատեսել, սեմինար - քննարկման մասնակիցների հիմնական հարցերը վերաբերում էին հայտորոշիչ և ձևավորող գնահատմանը, քանի որ փոփոխությունների հիմնական մասը բաժին է ընկնում գնահատման հենց այդ տեսակներին:  
    Ինչ խոսք, գնահատման համակարգում կարևոր ներդրում է նաև տարրական դպրոցում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում յուրաքանչյուր սովորողի ուսումնական ձեռքբերումները ներկայացնող բնութագրի կազմումը, ինչի շուրջ ևս հետաքրքիր քննարկում ծավալվեց: 


    Գնահատման հարցերը վերաբերում և հետաքրքրում են կրթական ոլորտի բոլոր նրկայացուցիչներին, մասնավորապես՝ ուսուցիչներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում կիրառում են գնահատման դրույթները, ուստի բոլոր սեմինարների և վերապատրաստումների բովանդակության մեջ գնահատմանն առնչվող հարցերն ունենալու են իրենց ուրույն տեղն ու նշանակությունը:
        ԿԶՆԱԿ-ի տարբեր բաժինների միջև սեմինար - քննարկումները շարունակական են, և բոլոր բաժինները փոխլրացնում ու փոխհարստացնում են իրար:  

Comments