Հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական չափորոշիչների փորձարկման շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի և ԿՏԱԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է սովորողի կիսամյակային ամփոփիչ բնութագրի էլեկտրոնային տարբերակը: Ուսուցիչը emis.am հարթակում կարող է ինքնաշխատ տարբերակով ձևավորել յուրաքանչյուր սովորողի ամփոփիչ բնութագիրը՝ բովանդակության մեջ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ:
Մարտի 6-ին Տավուշի մարզի դպրոցների 2-րդ և 3-րդ դասարանների դասվարները հանդիպեցին տարրական դպրոցում դասավանդվող բոլոր առարկաների փորձագետների հետ, որոնք մշակել են ձևաթերթերի վերջնարդյունքահեն բովանդակությունը:
Ուսուցիչները ներկայացրին, որ առանձնապես դժվարություն չեն ունեցել բնութագրերը կազմելիս. թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական առումով հաղթահարել են գործընթացը:
Ուսուցիչների բարձրացրած որոշ հարցեր և առաջարկություններ, բնականաբար, հաշվի կառնվեն 2-րդ կիսամյակի ձևաթերթերը մշակելիս:
Comments
Post a Comment