Հերթական սեմինարը վերաբերում էր թեստերին

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման, ուսումնական բնագավառների մշակման և զարգացման, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժինների մասնագետները մասնակցեցին «Թեստերը և դրանց կազմման մոտեցումները» թեմայով սեմինարին, որը վարում էր վարչության պետ Գագիկ Մելիքյանը:

    
    Թեստը՝ որպես սովորողների առաջադիմության գնահատման միջոց, կիրառվում է կոնկրետ նպատակներով և ըստ այդմ պետք է ունենա համապատասխան հատկորոշիչներ: Թեստեր կիրառվում են դպրոցի բոլոր աստիճաններում և բոլոր առարկաներից, ուստի պետք է պահպանել թեստաբանության մի շարք կարևոր սկզբունքներ, որպեսզի գործիքը արդյունավետ կիրառվի, ծառայի իր նպատակին: 


    Կարևոր է թեստը կազմելիս հաշվի առնել սահմանված հատկորոշիչները՝ ապահովելով ընդունելի կառուցվածք և բովանդակություն: Օրինակ՝ քանի առաջադրանք ներառել թեստում, որքան ժամանակ սահմանել, ինչպես բաշխել միավորները և այլն, պետք է որոշել նախապես: Բացի այդ, յուրաքանչյուր թեստին կից պետք է տրվի գնահատման սանդղակը, որն էլ հենց թեստի բանալին է: 

Comments