Գնահատման վերաբերյալ հարցերի քննարկումը շարունակվում է...

    ԿԶՆԱԿ հիմնադրամում գնահատման նոր համակարգի կիրարկման մշտադիտարկումներին զուգահեռ շարունակվում են մասնագիտական քննարկումները: Դպրոցներ կատարած այցելությունների արդյունքում ուսուցիչների և դպրոցների ղեկավարների հարցերը մանրամասն վերլուծվում են, կատարվում են լրացումներ մեթոդաբանության մեկնաբանություններում, ստեղծվում են լրացուցիչ պարզաբանող նյութեր:

    Հոկտեմբերի 18-ին կայացավ հերթական հանդիպում - քննարկումը, որի թեման հիմնականում ամփոփիչ գնահատումն էր: Դիտարկելով տարբեր դպրոցներից ստացված հարցերն ու օրինակներնը՝ ևս մեկ անգամ հստակեցվեց ամփոփիչ գնահատման արդյունավետ քայլաշարը, ըստ որի կարևորվում են ամփոփիչ գնահատման հստակ փուլի առանձնացումը և ամփոփիչ գնահատման բազմազան ձևերի նպատակային կիրառումը՝ հենվելով ծրագրային վերջնարդյունքների վրա:  


    Գնահատման մշակման և զարգացման բաժնի բլոգում օրերս կտեղադրվի տեսաձայնային մեկնաբանություն, որը կօգնի դպրոցներին ամփոփիչ գնահատումը դարձնելու նպատակային, հստակ պլանավորված և հավաստի:







Comments