«Ազգային գնահատման շրջանակի վերանայում» թեմայով քննարկումներ

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները մասնակցեցին «Ազգային գնահատման շրջանակի վերանայում» թեմայով 4-օրյա քննարկումներին: Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ Հայաստանում էր գնահատման ոլորտում միջազգային փորձագետ Էդուարդո Կասկալյարը, որը գնահատման հարցերով զբաղվող մասնագետներին ներկայացրեց թեստերի միջոցով սովորողների ձեռքբերման գնահատման ու արդյունքների վերլուծության ժամանակակից մոտեցումները: 

    ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԳԹԿ-ի, նախարարության և այլ կառույցների ներկայացուցիչները ներկայացրին մեր երկրի կրթական տարբեր ոլորտներում գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները, լսեցի արժեքավոր վերլուծություններ ու մտքեր փորձագետից: 

    Աշխատանքները շարունակական են լինելու ԿԳՄՍ նախարարության հետ՝ բարելավելու գնահատման ոլորտի արդյունավետությունը: 


Comments