Սեմինար - խորհրդատվությունների շարք. հանդիպում 2

     Կայացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների հանդիպումը դպրոցների ուսմասվարների և մեթոդմիավորման նախագահների հետ: Հանդիպման հիմնական նպատակը սովորողների ուսումնառության գնահատման ուղղությամբ դպրոցներում իրականացվող աշխատանքների և ընթացքում առաջացող խնդիրների մասին լսելն էր: 

    Սեմինար - խորհրդատվությունների ձևաչափը ինտերակտիվ է. երկկողմանի հարցերի միջոցով մասնակիցները ավելի օգտակար տեղեկատվություն են ստանում գնահատման նոր համակարգի առանձնահատկությունների և տարբեր դպրոցների փորձի մասին:  



    Պետք է նշել, որ ձևավորող գնահատման արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերը տալիս են ցանկալի արդյունք, և հարցերը հիմնականում կապված են ընթացիկ գրառումների և հաշվետվողականության հետ:
  Կարևոր հարց է նաև պլանավորված և նպատակային ամփոփիչ գնահատման իրականացումը. այս ուղղությամբ ևս շատ անելիքներ կան դպրոցներում:     










   

Comments