Փոփոխություններ ՀՊՉ-ի՝ «ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» բաժնում

 


IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 37.   Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակության զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:

38.        Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական որևէ փուլի սկզբում (հայտորոշիչ), փուլի ընթացքում՝ ձևավորող և փուլի ավարտին՝ ամփոփիչ եղանակով:

39.       Հանրակրթական ուսումնական հաստատությունում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները՝ համաձայն կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատած կարգի:

40.   Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և անբավարար գնահատական չէ: Այն արձանագրում է սովորողի ձեռքբերումները:

41. Ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

42.   Ձևավորող գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

43.      Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափո րոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից հաստատություններում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

44.      1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ուսումնական որևէ փուլի սկզբում իրականացվում է հայտորոշիչ, փուլի ընթացքում՝ ձևավորող գնահատում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատական կազմվում է սովորողի առաջադիմու- թյան բնութագիր յուրաքանչյուր առարկայից:

45.      Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

46.    Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ համակարգ:

47.     Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնա հատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

48.      Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրա կանացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

49.   Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

50.      4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում՝ բնութագրման միջոցով, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասա- րանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը, կազմակերպման եղանակները և փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

51.  Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

52.    Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:



Comments