Հանդիպում - խորհրդակցություն փոխտնօրենների և մեթոդմիավորման նախագահների հետ. հանդիպում 1

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժինը նախաձեռնել է սեմինար - խորհրդատվությունների շարք ՀՀ դպրոցների փոխտնօրենների և մեթոդմիավորման նախագահների համար:

    Կայացավ 1-ին առցանց հանդիպումը, որի ընթացքում նախ՝ մասնակիցներին ներկայացվեցին գնահատման ուղղությամբ փոխտնօրենի և մեթոդմիավորման նախագահի անելիքները՝ շեշտադրելով ուսուցիչներին օգնելու և գնահատման նոր մոտեցումները արդյունավետորեն կյանքի կոչելու կարևորությունը, այնուհետև քննարկվեց տարբեր դպրոցներում մինչ այս իրականացված դրական փորձը, տրվեցին ուղղորդումներ և բարձրացված շատ հարցերի պատասխաններ:   


    Սեմինարներները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով օգնել դպրոցներին՝ հաղթահարելու գնահատման և էլեկտրոնային մատյանի լրացման դժվարությունները, համագործակցաբար խթանելու սովորողների ներգրավված ու ակտիվ ուսումնառությունը:  

Comments