Համատեղ աշխատանքը ԿՏԱԿ-ի հետ շարունակվում է...

    Կայացավ սեմինար - քննարկում ԿՏԱԿ-ի մասնագետ Լիանա Ասոյանի և ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների միջև՝ կապված emis.am էլեկտրոնային մատյանում գնահատման ուղղությամբ իրականացվող գրանցումների և այլ հարցերի հետ:     





    Մասնավորապես՝ դիտարկվեցին տարրական դպրոցի 2-րդ դասարանում ամփոփիչ բնութագրի ձևավորման հնարավորությունները, ինչպես նաև ամփոփիչ գնահատման ձևերի ուղղությամբ իրականացվող գրառումները 3 - 12-րդ դասարաններում:
     Գնահատման տեսակների ու ձևերի՝ էլեկտրոնային մատյանում ճիշտ ու հստակ արտացոլման հարցերը մշտական ուշադրության կենտրոնում են, և երկու կառույցների մասնագետները համատեղ քայլեր են իրականացնում համակարգի ավելի արդյունավետ կիրառումն ապահովելու ուղղությամբ: 






Comments