Սեմինար - խորհրդատվությունների շարք. հանդիպում 3

 Կայացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների թվով 3-րդ հանդիպումը ՄՄ ղեկավարների և ուսումնական գծով փոխտնօրենների հետ՝ «Ինչպես պլանավորել գնահատման աշխատանքները ուսումնական տարվա ընթացքում» թեմայով:  
   Գիտակցելով գնահատման կարևորությունը դպրոցի ընդհանուր առաջադիմության խթանման մեջ՝ հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր էին նախապատրաստել:
 
    Կիսամյակի ավարտը առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ հանրապետության 2-րդ դասարաններում լրացվեցին սովորողների կիսամյակային բնութագրերը, և բնական է, որ հարցերի գերակշիռ մասը պետք է վերաբերեր այդ թեմային: 
    Ուսումնական գծով փոխտնօրենների համար արդիական է մնում ձևավորող գնահատման հարցը, մասնավորապես՝ հաճախությունն ու ընթացիկ գրառումների իրականացումը:
    Հանդիպումները երկուստեք օգտակար են և շարունակական են լինելու:    


Comments