Ինքնագնահատում

 

Ինքնագնահատումը ձևավորող գնահատման կարևոր տեսակներից է։ Փորձը ցույց է տալիս, որ այն սովորողները, որոնք գնահատում են իրենց ուսումնառության ընթացքը, ավելի արդյունավետ սովորողներ են։ Նրանք ավելի մոտիվացված են ու ներգրավված ուսումնական գործընթացում և ունեն այն համոզմունքը, որ կարող են հաջողություն գրանցել ու բարելավել իրենց ուսումնառությունը, եթե եղած միջոցն արդյունավետ չէ։ Այն սովորողները, որոնք ինքնագնահատման գործընթացը լավ են պատկերացնում, ունենում են ավելի շատ ձեռքբերումներ։  

Չնայած ինքնագնահատման գործընթացը կատարվում է սովորողի կողմից՝ ուսուցչի ներդրումը ևս մեծ է այդ գործընթացում, որը պահանջում է հետևողական ուսուցում և ուղղորդում, թե ինչպես իրականացնել ինքնագնահատումը։ Ուսուցիչը նաև պետք է ապահովի համապատասխան պայմաններ, որպեսզի սովորողները հասկանան, որ արդյունքում իրենք չեն քննադատվելու, այլ ճշգրտելու են իրենց ձեռքբերումներն ու դժվարությունները և պլանավորելու իրենց ուսումնառության հետագա ընթացքը։ 

 

Ինքնագնահատման սանդղակի օրինակ  

Տարրական դպրոց. սկսենք պարզից 

Հ. 

Վերջնարդյունք 

C:\Users\user\Desktop\stock-vector-female-emoticon-showing-thumb-up-665895325.jpg 

C:\Users\user\Desktop\4a9e0aa8b7bf02adad39620f7270eb35.jpg 

  1.  1.

Լսում եմ, երբ ուսուցիչը կամ համադասարանցիս խոսում է։ 

 

 

  1.  2.

Հետևում եմ տրվող ցուցումներին: 

 

 

  1.  3.

Հարգանքով եմ վերաբերվում ընկերներիս և մեծահասակներին: 

 

 

  1.  4.

Օգնություն եմ խնդրում, երբ դրա կարիքն ունենում եմ: 

 

 

  1.  5.

Ձեռք եմ բարձրացնում՝ հարցերին պատասխանելու համար: 

 

 

  1.  6.

Ամեն ինչ անում եմ՝ իմ աշխատանքը լավ և ըստ պահանջի կատարելու համար: 

 

 

  1.  7.

Աշխատանքը ավարտում եմ ժամանակին: 

 

 

  1.  8.

Սիրում եմ աշխատել ընկերներիս հետ: 

 

 

  1.  9.

Օգնում եմ ընկերներիս, երբ դրա կարիքն ունեն: 

 

 

  1.  10.

Ընդունում եմ ընկերներիս դիտարկումները: 

 

 

 

Մշակեց Կարինե Պողոսյանը

Comments