Սեմինար - խորհրդատվությունների շարք. հանդիպում 4

    Կայացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների հերթական հանդիպումը հանրապետության դպրոցների ուսումնական գծով փոխտնօրենների և ՄՄ նախագահների հետ: 
    Ուրախալի է, որ հանդիպումից հանդիպում մասնակիցների հարցերը դառնում են ավելի խոր ու բովանդակային, իսկ գնահատման նոր գաղափարախոսությունը՝ ընդունելի և ընկալելի ուսուցիչների կողմից:


    Հանդիպման մասնակիցներին հետաքրքրում էին մասնավորապես ամփոփիչ գնահատմանն առնչվող հարցերը՝ որ առարկայից քանի անգամ պետք է ամփոփիչ ստուգում իրականացնել, ինչպես են գնահատականները անցկացվում էլմատյան, ինչպես է որոշվում ամփոփման փուլը, ինչպես ընտրել համապատասխան ձևը և այլն: 
     Հանդիպումներն օգնում են մասնակիցներին սովորել ոչ միայն գնահատման մասնագետներից, այլև միմյանցից՝ հաջողված փորձի ներկայացման, ինչպես նաև բազմաթիվ հարցերի բարձրացման շնորհիվ: 

 

Comments