Սեմինար - խորհրդակցություն. հանդիպում 5

    Կայացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետների հերթական հանդիպումը հանրապետության դպրոցների ուսումնական գծով փոխտնօրենների և ՄՄ նախագահների հետ:    

    Ուրախալի է այն փաստը, որ ուսուցիչները ուսումնական գործընթացի արդյունավետության որոշիչ գործոն են համարում ձևավորող գնահատումը և արձանագրում են դրական զարգացում իրենց հմտությունների մեջ: 

    Առայժմ լուրջ քննարկումների թեմա է մնում ամփոփիչ գնահատումը և տարբեր առարկաներից սովորողների ունեցած գնահատականների քանակն ու դրանց ձևավորման գործընթացը: Այս հարցում կարևոր է խորությամբ գիտակցել գնահատման ամեն տեսակի նպատակը, իսկ ամփոփիչ գնահատման նպատակը ուսումնական առանձնացված փուլի արդյունքների ամրագրումն է՝ գնահատականի կամ բառային բնութագրումների միջոցով:  

Comments