Ընտրվել են գնահատման մենթորներ...

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժինը փետրվարի 27-ից մինչև մարտի 4-ը իրականացրեց «Գնահատման չափանիշներ» խորագրով վերապատրաստման դասընթացներ ավելի քան 370 ուսուցիչների մասնակցությամբ, որոնք դիմել էին ԿԶՆԱԿ՝ դառնալու գնահատման մեթորներ:

  


    Քանի որ դասընթացին մասնակցում էին նաև նախորդ տարվա մենթորներից, կարևոր էր նախ՝ անդրադառնալ այն դժվարություններին, որոնց նրանք հանդիպել էին նախորդ տարվա դասընթացների ժամանակ՝ այս տարվա վերապատրաստումներն ավելի արդյունավետ և ուսուցիչների համար առավել օգտակար դարձնելու նպատակով:  



    Մենթորների պատրաստման դասընթացի բովանդակությունը բավականին հագեցած էր. անհրաժեշտ էր ոչ միայն խոսել գնահատման վերաբերյալ Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանված փոփոխությունների մասին, այլև գործնական աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև քննարկել այդ դրույթները ուսուցիչներին փոխանցելու մոտեցումները:


 Դասընթացներն ավարտվեցին թեստավորմամբ, և գնահատման չափանիշների համադրմամբ ընտրվեցին ավելի քան 170 մենթորներ՝ Հանրապետության ուսուցիչներին գնահատման նոր մեթոդաբանությունը ներկայացնելու, հաջորդ ուսումնական տարի գնահատման դրույթները հաջողությամբ ներդնելու համար:    







Comments