Սեմինարներ դպրոցների համար...

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը մարտի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան հ. 3 հիմնական դպրոցի մանկավարժների համար իրականացրեց առցանց խորհրդատվական սեմինար՝ «Նոր հանրակրթական պետական չափորոշիչ. գնահատման չափանիշներ» թեմայով: Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչները, ուսուցչի օգնականները, հատուկ մանկավարժն ու հոգեբանը:

    Լուսինե Ալեքսանյանն անդրադարձավ գնահատման տեսակներին, չափանիշներին, իրականացված և նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաև պատասխանեց մանկավարժների հարցերին:

    Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենությանը, Լուսինե Ալեքսանյանին՝ տրամադրված աջակցության, պատրաստակամության համար, նշեց, որ հիմնադրամի հետ կապն օգնում է իրական ժամանակում ստանալ դպրոցի մանկավարժների կողմից նոր Հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի ներդրման գործընթացի հետ կապված հարցերի պատասխանները:

Comments