Գնահատման մենթորների հետ աշխատանքը շարունակական է...

 Կայացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի հանդիպում - քննարկումը գնահատման մենթորների հետ:  
 

    Ավարտվել են Հանրապետության բոլոր դպրոցների՝ նոր ուսումնական տարվա 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչների վերապատրաստումները «Գնահատում» թեմայով, և հանդիպման ժամանակ մենթորները ներկայացրին իրականացրած աշխատանքների արդյունքները և ծագած դժվարությունները, մասնավորապես՝ այն հարցերը, որ ուսուցիչները բարձրացրել են սեմինարների ժամանակ:      

   
    Ուսուցիչների հարցերը հիմնականում կապված են ամփոփիչ գնահատման իրականացման հետ՝ ինչպես որոշել գնահատման փուլը, ինչպես ընտրել ամփոփիչ գնահատման ձևերը, ինչպես իրականացնել գրանցումները և այլն: Բնականաբար, ուսուցիչներին հետաքրքրում են արդյունավետ ձևավորող գնահատում իրականացնելու մոտեցումները, քանի որ միայն այդ դեպքում հաճախակի միավորային գնահատում իրականացնելու կարիք ու անհրաժեշտություն չեն ունենա:   

 Գնահատման մենթորների բոլոր հարցերին տրվեցին սպառիչ ու ամբողջական պատասխաններ, ներկայացվեցին գնահատման չափանիշներում կատարված նոր թարմացումները: 
    Մենթորների հետ մշտական կապը հնարավորություն կտա միջնորդավորված համագործակցություն ապահովել բոլոր ուսուցիչների հետ:     

Comments