Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացքի մշտադիտարկում. Արմավիր


 ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման բաժնի մասնագետները ևս մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացքի մշտադիտարկմանը:


    Ուսումնասիրություններն իրականացվում են այն դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում, որտեղ տրվել են հայտորոշիչ գրավոր աշխատանքներ: Ամփոփիչ գրավոր աշխատանքների արդյունքները համեմատելով նախնական արդյունքների հետ՝ հնարավոր կլինի որոշակի եզրահանգումներ անել մայրենիի, հայոց լեզվի և մաթեմատիկայի դասավանդման ընթացքի և նոր բովանդակության ներդրման արդյունավետության մասին: 


    Գնահատման բաժնին հետաքրքրում են նաև դպրոցներում գնահատման նոր գաղափարախոսության իրագործման ընթացքը, տարբեր դպրոցներում առաջացող խոչընդոտները և դրանց հաղթահարման մոտեցումները: Այդ նպատակով դպրոցներում կազմակերպվում են զրույց - քննարկումներ, դիտարկվում են ուսուցիչների գրառումները, ձևավորող գնահատման ձևաթերթերը: Տեղային օգնությունը նպատակային է և ունենում է դրական ազդեցություն:



 

Comments