ԿԱՊԿՈՒ սովորողների գնահատման առանձնահատկությունները

    Կայացավ հանդիպում - քննարկում ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) ներկայացուցիչների միջև:

    Թեման մեկն էր՝ ԿԱՊԿ ունեցող սովորողների գնահատման առանձնահատկությունները և հնարավոր մոտեցումները՝ ըստ Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջների: 
    Գնահատման թեմայով սեմինարների, դպրոցներ կատարած այցելությունների, ուսուցիչների հետ հանդիպումների ժամանակ հաճախ են տրվում հարցեր առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների գնահատման վերաբերյալ: Օրինակ՝ արդյոք պետք է նրանց համար կազմվեն առանձին թեստեր, ինչ դեր պետք է ունենան ԱՈՒՊ-ները, ինչպես պետք է բաշխվեն միավորները և այլն:
    
    Մասնագետները քննարկեցին բոլոր մանրամասները՝ հիմքում դնելով յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջընթացի ապահովման հարցը, ինչու չէ, նաև ուսուցչի համար այդ գործընթացը մատչելի ու պակաս ժամանակատար դարձնելը: Առաջիկայում կլինեն հստակ ցուցումներ՝ ինչպես պետք է իրականացվի ԿԱՊԿ ունեցող սովորողների արդյունավետ գնահատումը: 
    

Comments