Սեմինարների շարք դպրոցների առաջնորդների համար. Մասիս

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետների հերթական սեմինար - հանդիպումը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և մեթոդմիավորման նախահագների հետ էր:

    
    Հանդիպման առաջին հատվածում սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին գնահատման նոր գաղափարախոսությունը և բոլորովին վերջերս լրամշակված՝ «Սովորողի գնահատման չափանիշներ» փաստաթուղթը, այնուհետև քննարկվեցին դպրոցներում առկա փորձը, հարցերն ու դժվարությունները: 
    Դպրոցների հետ կապը Teams հարթակում շարունակական է, և դպրոցներում գնահատմանն առնչվող դժվար իրավիճակները քննարկվում են ընթացքում:

 





Comments