ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժինը շարունակում է հանդիպումները հանրապետության մարզերի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և մեթոդմիավորման նախագահների հետ:
Հանդիպումների առանցքում դպրոցներում գնահատման նոր մեթոդաբանության արդյունավետ ներդրման հարցն է: Մասնակիցներին նախ՝ ներկայացվում են Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանված ընդհանրական դրույթները գնահատման վերաբերյալ, այնուհետև քննարկվում են գնահատման նոր մոտեցումները ներդնելիս տարբեր դպրոցներում առկա դժվարությունները, պարզաբանվում են թյուրընկալումները:

Դպրոցի առաջնորդության հետ հանդիպում - քննարկումները օգտակար կլինեն նաև ուսուցիչների համար, և ներդպրոցական աջակցության ու վերահսկողության միջոցով հնարավոր կլինի լուծում տալ բոլոր խնդիրներին:
Comments
Post a Comment