ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետները մասնակցեցին Վայոց ձորի մարզի քաղաքային և համայնքային դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման արդյունքների մշտադիտարկման աշխատանքներին:
.png)
Ընտրված դպրոցներում 1-ին կիսամյակում մայրենիից, մաթեմատիկայից և հայոց լեզվից տրվել էին հայտորոշիչ գրավոր աշխատանքներ: 2-րդ կիսամյակում նույն խմբերում նույն առարկաներից տրվեցին ամփոփիչ գրավոր աշխատանքներ՝ որոշելու սովորողների առաջընթացի մակարդակը:
Գրավորների արդյունքների վերլուծությունը, մյուս մարզերի արդյունքների հետ համեմատումը, իհարկե, կտան որոշակի պատկեր, այնուամենայնիվ, արդեն մի շարք մարզերի դպրոցներում իրականացրած մշտադիտարկումներից արված առաջնահերթ դիտարկումն այն է, որ սովորողների մեջ պետք է նպատակաուղղված զարգացնել ինքնակազմակերպման հմտություններ և կարդալ - հասկանալու կարողությունը:
Comments
Post a Comment