«Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման արդյունքների ամփոփում

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանը ապրիլի 18-ին մասնակցեցին ՄԱԿ-ի գրասենյակում կայացած «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովին:

    Լուսինե Ալեքսանյանը՝ որպես աշխատանքային խմբի ղեկավար, հանգամանորեն ներկայացրեց «Առողջ ապրելակերպ» խմբակի չափորոշչային վերջնարդյունքների մշակումից սկսած՝ մինչև այսօր իրականացրած բոլոր աշխատանքներն ու արձանագրված հաջողությունները: Մասնավորապես նշեց, որ աշխատանքային խումբը ստեղծել է 7 ձեռնարկ՝ 5 - 11-րդ դասարաններում խմբակի աշխատանքները համակարգված ու արդյունավետ կազմակերպելու նպատակով, վերապատրաստել է մոտ 100 մենթորների, որոնք իրենց հերթին վերապատրաստել են ավելի քան 1000 ուսուցիչների և այլն:


    Առանձնահատուկ կարևորվեց Տավուշի մարզում արձանագրված արդյունքների ներկայացումը, որտեղ «Առողջ ապրելակերպ» խմբակը արդեն ներդրվել է բոլոր դպրոցների 5 - 11-րդ դասարաններում, և արդեն կան դրական ցուցանիշներ, հետաքրքրված ու ներգրավված սովորողներ: 


 

Comments