Հանդիպումներ նախադպրոցական հաստատություններում գնահատման նոր համակարգի փորձարկման շրջանակում

     ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման, ինչպես նաև ուսումնական բովանդակության մշակման բաժինների մասնագետները հանդիպումներ ունեցան նախադպրոցական տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարների և դաստիարակների հետ: 

    Քննարկման առարկան նուհերում փորձարկվող գնահատման նոր համակարգն էր: Ուրախալի է, երբ գնահատման տարբեր գործիքներ իրենց կիրառությունն են գտնում մանկապարտեզի տարիքային խմբերում և օգնում են երեխաների մեջ ձևավորելու նախադպրոցական կրթության նոր չափորոշչի պահանջները: 

     Բնական է, որ կան որոշակի դժվարություններ, որոնց լուծման ուղղությամբ էլ կշարունակվեն հանդիպումները մասնագետների հետ...    

Comments