Սեմինարների շարք դպրոցների առաջնորդների համար. Եղեգնաձոր

   ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության զարգացման և մշտադիտարկման բաժինը սեմինար - հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և մեթոդմիավորման նախագահների մասնակցությամբ:




    Աշխատելով նախապես ձևավորված 3 տարբեր խմբերում՝ բաժնի մասնագետներին հաջողվեց նախ՝ համառոտ ներկայացնել գնահատման նոր համակարգի կարևոր մտքերը, ցույց տալ գնահատման տեսակների նպատակներն ու խնդիրները, անցկացման ձևերը, այնուհետև լսել դպրոցների հարցերն ու վերլուծել խնդիրները:   


     
  Լսվեցին հանդիպումների մասնակիցների բոլոր հարցերը, դրանց տրվեցին հիմավոր պատասխաններ, քննարկվեցին առանձին դպրոցներին վերաբերող խնդիրներն ու դժվարությունները: Կարևոր է, որ Teams հարթակում ձևավորված խմբերը մշտական կապ կստեղծեն դպրոցների ղեկավարների և գնահատման բաժնի մասնագետների միջև:


 
    Նման սեմինար - հանդիպումներ նախատեսվում են բոլոր մարզերի դպրոցների առաջնորդների հետ՝ աշխատելու փոքր խմբերով և անդրադառնալու առկա բոլոր խնդիրներին: 

Comments