Շարունակվում է աշխատանքը գնահատման մենթորների հետ...

     ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժինը շարունակում է աշխատանքը գնահատման մենթորների հետ՝ հանրապետության ուսուցիչների հետ ավելի արդյունավետ ու թիրախային աշխատանք իրականացնելու համար:

    Լրամշակվել են սովորողների գնահատման չափանիշները, ինչպես նաև գնահատման մեթոդաբանությունը, որոնց թարմացված տարբերակները արդեն զետեղված են գնահատման բլոգում: Բնականաբար, այդ փոփոխություններին առաջինը պետք է ծանոթ լինեն գնահատման մենթորները՝ ուսուցիչներին հասանելի դարձնելու և մեկնաբանելու համար: 

    Այնուհետև մենթորները ներկայացրին այն հիմնական հարցերը, որ առաջանում են դպրոցներում, նկարագրեցին այն իրավիճակները, որոնք քննարկման կարիք ունեին: Էլեկտրոնային մատյանի լրացման և ԿԱՊԿ ունեցող սովորողների ամփոփիչ գնահատման հարցերը առայժմ ամենաշատ քննարկվողներն են...


Comments