Գնահատման մենթորների հետ կապը և նպատակային աշխատանքը շարունակական բնույթ ունեն: Մենթորներն ապահովում են անմիջական կապը հանրապետության բոլոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ-ի միջև. նրանք ոչ միայն ուսուցիչներին հաղորդում են բովանդակային և գործընթացային նորույթները, այլև ուսուցիչների հարցերն ու մտահոգությունները փոխանցում են ԿԶՆԱԿ-ի մասնագետներին:
Գնահատման մեթորների համար կազմակերպված հերթական սեմինարը գործնական բնույթ ուներ և վերաբերում էր գնահատման տեսակների ու դրանց համապատասխան ձևերի կիրառությանը ուսումնական գործընթացում:

Գնահատման մենթորները նույն բովանդակությամբ սեմինարներ իրականացնելու են հանրապետության ուսուցիչների համար:
Comments
Post a Comment