Սեմինարների շարք դպրոցների առաջնորդների համար. Տավուշ

    ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության զարգացման և մշտադիտարկման բաժնի մասնագետների հերթական սեմինար - հանդիպումները Տավուշի մարզի տարածաշրջանների դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և մեթոդմիավորման նախագահների համար էին: Առնփին խմբերով աշխատանքներ իրականացվեցին Նոյեմբերյանի, Բերդի և Իջևան - Դիլիջանի դպրոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: 



    Նախ՝ սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին գնահատման նոր չափանիշներում և մեթոդաբանության մեջ կատարված փոփոխությունները, այնուհետև քննարկվեցին դպրոցներում առաջացած դժվարություններն ու ծագած հարցերը: Հետաքրքիր էր հատկապես Տավուշի մարզի դպրոցների դեպքերը քննարկելը, քանի որ այն առայժմ միակ մարզն է, որտեղ ՀՊՉ-ն ներդրվել է բոլոր դասարաններում, և հնարավոր է ավելի ամբողջական պատկերացում կազմել գնահատման նոր համակարգի ազդեցությունների մասին: 

    
    Դիտարկված դեպքերը և վերլուծությունները ցույց են տալիս, որ գնահատման բոլոր տեսակների կիրառման առումով շատ անելիքներ կան, սակայն ուսուցիչների կողմից միանշանակ չի ընդունվում և հետևողականորեն չի պահվանվում ամփոփիչ գնահատման կազմակերպման պահանջը: Գնահատման փուլի ընթացքում միավորային գնահատում իրականացնելու սովորությունը աստիճանաբար տեղը պետք է զիջի փուլի ավարտին ամբողջական ու հիմնավոր գնահատմանը:  




Comments