«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում կայացավ առցանց հանդիպում ԿԶՆԱԿ հիմնադրամի փոխտնօրենների, մասնագետների, Սյունիքի մարզի մի շարք դպրոցների տարրական դասարանների ուսուցիչների և էստոնացի գործընկերների միջև:
Կապանում կայացած 2-օրյա առերես սեմինարից հետո սա երկրորդ առցանց հանդիպումն էր, որի նպատակը ուսումնական գործընթացում փորձարկած ռազմավարությունների շնորհիվ ձեռք բերած արդյունքների ներկայացումը, դժվարությունների ու հաջողությունների վերլուծությունն էր:
Տարբեր դպրոցների ուսուցիչների կողմից փորձարկված մեթոդներն ու ռազմավարությունները օգտակար են եղել չափորոշչային վերջնարդյունքների ապահովման առումով, նպաստել են դպրոցներում ուսումնական դրական միջավայրի զարգացմանը: Ուսուցիչները խոսեցին նաև գործընթացում ծագած դժվարություններից, լսեցին իրենց հարցերի պարզաբանումները:
Կապը էստոնացի գործընկերների հետ շարունակական է լինելու, իսկ հունիսի 9 - 13-ը մասնագետների խումբը հյուրընկալվելու է Էստոնիայում՝ ուսումնասիրելու էստոնական դպրոցն ու նրա հաջողությունները:


Comments
Post a Comment