Քննության նոր ձևաչափ Տավուշի մարզում

    2021 - 22 ուստարվանից Տավուշի մարզում փորձարկվեցին Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը, գնահատման նոր համակարգը: Այդ ողջ ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամն իրականացրեց ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումներ, պարբերական այցելություններ Տավուշի մարզի դպրոցներ, առերես ու առցանց սեմինարներ, խմբային և անհատական խորհրդատվություններ ու քննարկումներ, դասալսումներ, հայտորոշիչ և ամփոփիչ ստուգումներ ու դրանց արդյունքների վերլուծություն և այլն: Կատարված աշխատանքն իր դրական ազդեցությունն է թողել ոչ միայն ուսուցիչների աշխատանքի, այլև սովորողների ուսումնառության արդյունքների վրա:   

    2023 - 24 ուստարին 9-րդ դասարաններում ամփոփվեց նոր ձևաչափի քննությամբ, որի ընթացքում սովորողները գրեցին ակնարկ (էսսե): Առաջին անգամ կիրառվեց գրականության և պատմության ինտեգրված աշխատանք, որի հիմնական նպատակը նույն հիմնախնդրի վերաբերյալ երկու տարբեր տեքստերից խաչվող հասկացությունների միջոցով հիմնական գաղափարները վերհանելն է, ինքնուրույն վերլուծական միտք կառուցելը, հիմնախնդրի վերաբերյալ սեփական դիրքորոշում հայտնելը... 


    Տավուշի մարզում անցկացված քննությանը մասնակցել են նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության և մոնիթորինգի բաժնի աշխատակիցները՝ դիտարկելով ամփոփիչ ստուգման իրականացման ու արդյունքների հաշվարկման գործընթացը: 

    Արդյունքների վերլուծությունը հնարավորություն կտա հասկանալու՝ որքանով է հարմար ստուգման այս ձևաչափը, ինչ հնարավորություններ է տալիս սովորողների կարողունակությունները չափելու համար, որ ուղղություններով լավարկման կարիք ունի և այլն:    

Comments