Կլոր սեղան՝ Գնահատումը որպես սովորողների ուսումնառությունը խթանող միջոց

    Հունիսի 1-ին կայացավ «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական առաջին համաժողովը, որին մասնակցեցին նաև ԿԶՆԱԿ-ի գնահատման բաժնի մասնագետները: 

    Համաժողովի շրջանակում կազմակերպվեցին աշխատարաններ 4 թեմատիկ ուղղություններով, որտեղ զեկուցումներով հանդես եկան շուրջ 60 ուսուցիչներ, ինչպես նաև կազմակերպվեցին քննարկումներ կլոր սեղանի ձևաչափով, որոնցից մեկը նվիրված էր գնահատմանը: 

        Խոսնակներ Սաթենիկ Հայթյանը (ԿԶՆԱԿ հիմնադրամ), Կարինե Գրիգորյանը (Երևանի հ. 139 ավագ դպրոց), Լուսինե Թումանյանը (Բերդի ավագ դպրոց) և Լաուրա Գրքիկյանը (Գյումրու հ. 1ավագ դպրոց) խոսեցին գնահատման տեսակներից, հայտորոշիչ և ձևավորող գնահատման մոտեցումներից ու հետադարձ կապից, սովորողների դիրքորոշումների ու հմտությունների գնահատման ձևերից և այլն:   

     Հետաքրքիր էին նաև ուսուցչի հարցերը, մասնավորապես ԿԱՊԿ ունեցող սովորողների գնահատման վերաբերյալ  տեսակետները, ամփոփիչ գնահատման ձևերի մասին մտքերը և այլն: 



Comments