Էստոնիայի կրթական համակարգի ուսումնասիրում

    Հունիսի 9 - 13-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակների խումբը եղավ Էստոնիայում՝ ուսումնասիրելու Էստոնիայի կրթական համակարգը: Պատվիրակության կազմում էին ոչ միայն ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչները, այլև Սյունիքի մարզից տնօրեն և ուսուցիչներ: 


    Այցելությունը կայացել է Էստոնիայի միջազգային կապերի զարգացման կազմակերպության հրավերով (ESTDEV), որը մարտ - մայիս ամիսներին նախաձեռնել էր առերես և առցանց սեմինարներ Սյունիքի մարզի դպրոցների տարրական դասարանների 30 ուսուցիչների համար:

    Լինելով Տալլինի մի շարք դպրոցներում, ինչպես նաև Տալլինի համալսարանում՝ խմբի անդամները ծանոթացան դպրոցների կառավարման համակարգին, ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման մեխանիզմներին, սովորողների և ուսուցիչների գնահատման մոտեցումներին, ուսումնական և արտաուսումնական աշխատանքների կազմակերպմանը և այլն:   

    Համագործակցությունը Էստոնիայի կառավարության և Էստոնիայի միջազգային զարգացման կազմակերպության հետ շարունակական է լինելու՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր: 



Comments